-
24.03.2020|
21:36
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարությունն արդեն մի քանի օր է, ինչ աշխատանքները կազմակերպում է մասնակիորեն հեռավար-առցանց ռեժիմով՝ աշխատակիցների մի մասն աշխատում է տանից։
-
24.03.2020|
21:36
ԱՄՆ-ն 2021թ. համար Հայաստանին նախատեսում է տրամադրել 16 մլն դոլարի օգնություն, հայտնում են Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնից։
-
24.03.2020|
21:35
Այսօր այցելեցի հատուկ կորոնավիրուսային հիվանդության բուժման համար առանձնացված բժշկական հաստատություններ՝ ծանոթանալու ծառայությունների մատուցման ընթացքին, իրականացվող շինարարական աշխատանքներին, ֆեյսբուքում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
-
24.03.2020|
21:34
Առողջացումով հիվանդանոցներից դուրս է գրվել չորս քաղաքացի, իր ուղերձում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ասաց, որ մեկուսացումից տուն է վերադառնում 37 քաղաքացի։ «Մենք քայլ առ քայլ հաղթահարում ենք կորոնավիրուսը, մենք կհաղթենք այս չարիքին», - վստահեցրեց ՀՀ վարչապետը։
-
24.03.2020|
21:33
Սաուդյան Արաբիայի իշխանությունները նախատեսում են կորոնավիրուսի հարցով G20 գագաթաժողովն առցանց ձևաչափով անցկացնել մարտի 26-ին, Ռուսաստանը հրավեր է ստացել ֆորումին և պատրաստվում է մասնակցել, ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
-
24.03.2020|
21:32
Հայաստանում արտակարգ դրության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ մինչև մարտի 31-ը՝ ժամը 23:59-ը հանրային իշխանության մարմինների գործունեության նկատմամբ սահմանվում են սահմանափակումներ:
-
24.03.2020|
21:31
Հրազդան համայնքում ներկա պահին կա կորոնավիրուսով հաստատված մեկ դեպք, նա գտնվում է «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցում՝ հայտնել է քաղաքապետ Սևակ Միքայելյանը:
-
24.03.2020|
21:30
Տոկիոյի օլիմպիական ամառային խաղերը կորոնավիրուսի համաճարակի պատճառով մեկ տարով հետաձգվում են: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն լրագրողներին ասել է, թե ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախի հետ զրույցում առաջարկել է 1 տարով հետաձգել Օլիմպիադան: Նրա փոխանցմամբ` Թոմաս Բախը 100 տոկոսով համաձայնել է:
-
24.03.2020|
21:30
Յուրաքանչյուր կյանք անգին է, և մենք պետք է ամեն ինչ անենք մահվան ելքով դեպք չունենալու համար, իր ուղերձի մեջ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ խնդիրը ոչ միայն վարակի տարածումը թույլ չտալն է, այլև առավել խոցելի խմբերին պաշտպանելը և առողջապահական համակարգի անտանելի գերբեռնվածությունը կանխարգելելը:
-
24.03.2020|
15:29
ՀՀ կառավարության կայքում հրապարակվել է պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշումը տնտեսական գործունեության առանձին տեսակներով գործունեություն ծավալելն արգելելու վերաբերյալ։